ԱԳ փոխնախարար. Ցեղասպանությունից 100 տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել![]() 29 ապրիլի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված սպառնալից հայտարարությունը: Փոխնախարարը նշել է, որ այդ հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել: Խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին` Էրդողանն ասել էր, թե «Հայաստանը կրակի հետ է խաղում»: «Ադրբեջանն ակնհայտորեն ավելի ուժեղ է այս հակամարտությունում: Ռուսաստանը չի կարող բացահայտ և լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանին, քանի որ շահեր ունի նաև Ադրբեջանում»,-ասել է Էրդողանը: Նա ասել է,թե Թուրքիայում 100 հազար հայ է ապրում, որից մոտ 50 հազարը Թուրքիայի քաղաքացիներ չեն: «Մենք լավ ենք վերաբերվում նաև նրանց, ով կացության թույլտվություն չունի»,-ասել է Թուրքիայի նախագահը: Փոխնախարարը նշել է, որ Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը: «Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ: Թե Անկարայի, թե Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»,-ասել է Շավարշ Քոչարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |