Գերմանիայում հայերի օրինականացման գործընթացին աջակցում է Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը21 փետրվարի 2007 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը համագործակցում է երկրի իշխանությունների հետ` հայ գաղթականների օրինակացման հարցով: Այդ մասին Երեւանում հայտարարել է Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, Գերմանիայում հայերի օրինականացման բոլոր հարցերի կարգավորման գործընթացին աջակցում է 2006 թվականին ՀՀ եւ ԳԴՀ ԱԳՆ ղեկավարների միջեւ ստորագրված Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:Հայ դիվանագետը նաեւ նշել է, որ տվյալ համաձայնագրի շրջանակներում արդեն օրինականացվել է Գերմանիայում մի շարք հայերի բնակությունը: «Սակայն կան նաեւ Գերմանիայում անօրինական բնակվող հայերի դեպորտացիայի դեպքեր»,- ասել է նա, ավելացնելով, որ նման դեպքերի կոնկրետ վիճակագրությունը տանում է Գերմանիայում Հայաստանի դեսպանատան հյուպատոսային բաժինը: Մոտավոր տվյալներով, Գերմանիայում 30-35 հազար հայ է բնակվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |