Եվրատեսիլի կազմակերպիչներն արգելել են շոուի ժամանակ ծածանել ԼՂՀ դրոշը![]() 29 ապրիլի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլի մասնակիցները մի շարք դրոշներ են ընդգրկել արգելված խորհրդանիշների ցանկում` այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը: Նա հանդես է գալու «LoveWave» երգով: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Միջոցառման ժամանակ խորհրդանիշների ցանկում արգելվում են վիճելի տարածքների, գավառների և տարածաշրջանների դրոշները: Համապատասխան կանոնները հրապարակվել են Stockholm Globe Arena համերգասրահի կայքում, որտեղ կայանալու է մրցույթը, հայտնում է Ruposters-ը: Արգելվածների թվում են նաև իսպանական ինքնավար Բասկերի երկրի, Պաղեստինի, Կոսովոյի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Մերձդնեստրի դրոշները: Մինչդեռ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատվիրակությունն իր հետ կտանի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, թեև այն մրցույթի կազմակերպիչների կողմից ընդգրկվել է արգելված դրոշների ցանկում, հայտնում է Panorama.am-ը: Գոհար Գասպարյանը հավելել է նաև, որ, իհարկե, ցավալի է, որ նման ցուցակ է հրապարակվել, միաժամանակ հավելեց, որ սա մրցույթի երկրպագուներին քաղաքականությունից զերծ պահելու ևս մեկ քայլ է, կազմակերպիչները փորձում են անվտանգությունը խստացնել, այնպես կազմակերպել մրցույթը, որ որևէ մեկը խնդիր չունենա: «Այդ ցանկում կան նաև այլ դրոշներ, և պատկերացրեք, եթե այդ բոլոր դրոշները հայտնվեն դահլիճում կամ մարդիկ փորձեն որևէ բողոքի ակցիա կազմակերպել: «Եվրատեսիլ»-ն ունի իր ուրույն կանոնները և հենց այդ կանոնների շնորհիվ է, որ 60 տարի շարունակ այդ մրցույթը գոյատևում է: Եթե մասնակցում ես այդ մրցույթին, պարտավոր ես հարգել օրենքները և խաղալ այդ օրենքներով: Մենք բոլորս հարգում ենք և փորձում ենք չափի մեջ խաղալ օրենքներով` չխախտելով որևէ բան»,- ասել է նա: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի. «Լինելու է գրաֆիկական, լուսային էֆեկտներով հագեցած շոու, շեշտը դրվելու է մոնտաժային ներկայացման վրա», Եվրատեսիլ 2016-ին կմասնակցեն 43 երկրի ներկայացուցիչներ: Մրցույթի կարգախոսն է Come together (Միավորվենք): «Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |