ՀՀ-ում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը նվազել է![]() 30 ապրիլի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Նախորդ տարիների համեմատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում նվազել է, հայտնում է Panorama.am-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վրա հղումով: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության, 2015թ. տարեվերջի դրությամբ հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Հատկանշական է, որ բոլոր ութը եղել են տղա, մինչդեռ նախորդ տարիներին քիչ չէին նաև մուրացիկ աղջիկները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ երեխաներից 4-ը հայտնաբերվել են Երևանում, որոնցից 2-ը մինչև 14 տարեկան է, 1-ը` 14-15 տարեկան, մեկն էլ՝ 16-18 տարեկան է: Մայրաքաղաքից հետո թափառաշրջիկ և մուրացիկ 3 երեխա է հաշվառվել նաև Լոռիում, Շիրակում ևս մեկ թափառաշրջիկ երեխա է հայտնաբերվել: Վիճակագրության համաձայն՝ 2010-ի Հայաստանում հաշվառվել է 20 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2011-ին` 15, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13, 2014-ին՝ 7: Ավելի վաղ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և ՀՀ ոստիականության անչափահասների գործերով բաժինների միջև համագործակցության մասով կազմվել էր համատեղ միջոցառումների պլան և կատարման ժամանակացույց: Ոստիկանության բաժինների անչափահասների բաժանմունքների տեսուչների հետ համատեղ ոչ միայն կազմակերպվել են մուրացիկ, թափառաշրջիկ և իրավախախտ երեխաների կողմնորոշման հետ կապված հարցերի քննարկումներ, կազմակերպվել է նրանց վերադարձը ընտանիք, տեղավորվել են մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |