Ապրիլյան մարտերի ժամանակ խոցված ՊԲ 14 տանկից 6-ը վերականգնվել է![]() 2 մայիսի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ վերանորոգման և վերականգնման բազան վերականգնել է ապրիլի 2-5-ի մարտական գործողությունների ժամանակ խոցված հայկական 14 տանկից 6-ը: Այդ մասին հայտնել է Արցախի հանրային հեռուստատեսությունը: 4-օրյա ակտիվ մարտական գործողությունների ժամանակ ապրիլի սկզբին խոցվել էր հայկական 14 տանկ: Ադրբեջանն, ըստ հայկական կողմի գնահատականների, կորցրել է 26 տանկ: 5 ադրբեջանական տանկ ոչնչացրել է ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը, որը պարգևատրվել է Առաջին աստիճանի Մարտական խաչով: Եվս 3 տանկ խոցել է Շուլի Հակոբյանը` նա պարգևատրվել է 2 –րդ աստիճանի Մարտական խաչով: Ապրիլի 4-ին, լայնածավալ մարտական գործողությունների նախավերջին օրը հայկական հրետանին և հակատանկային ստորաբաժանումները կասեցրել են տանկային գրոհն Աղդամի ուղղությամբ: Ընթերցեք նաև. Ադրբեջանական 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյան. Թուրքը պիտի 1 րոպե չմոռանա` այստեղ ենք, «դուխով» ենք Շուլի Հակոբյան.Գյումրին էլ Թալիշում 6 տանկ է խփել, 3-ը՝ ես, 3-ն էլ մի քանի «պոստ» էն կողմ՝ ընկերս
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |