Ալիևը պարգևատրել է Քյարամ Սլոյանին գլխատած մարդասպանին

Ալիևը պարգևատրել է Քյարամ Սլոյանին  գլխատած մարդասպանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է այն զինծառայողին, որը ղարախաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում գլխատել է եզդի զինվոր Քյարամ Սլոյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը Twitter-ի միկրոբլոգում՝ հաղորդագրությանը կցելով պարգևատրման և վայրագության մասին փաստող լուսանկարներ:

Նախարարության գրառման տակ ԱՄՆ Պետդեպի, ԵԱՀԿ-ի ուշադրությունն է գրավել Ադրբեջանի կողմից մարդասպանին մեծարելու հերթական փաստի վրա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանցի զինվորները սպանել և գլխատել էին երեք հայ զինծառայողի:

Ադրբեջանցիների կողմից գլխատված զինվորների ընտանիքները դիմել են ՄԻԵԴ

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---