Արևմտյան Վիրջինիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 4 մայիսի 2016 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Վիրջինիան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս: Վկայակոչելով 1915-1923-ին մեկ ու կես միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաև մեր օրերին Մերձավոր Արևելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է. «Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, ինչպես նաև անցյալի և ներկայի բոլոր ցեղասպանությունները` մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանություններ չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ փաստաբաններ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները տեղացի պաշտոնյաների հետ աշխատելով՝ կարևոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործընթացում, գրում է Aravot.am-ը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Մեսրոբյանը ողջունել է հռչակագիրը, մասնավորապես նշելով. «Այն ուժեղ ազդանշան է միջազգային հանրությանը և Օբամայի վարչակազմին, որ չենք կարող և չպետք է ընկրկենք Թուրքիայի ցեղասպանության հերքման արշավի առջև»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում: Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: Կարդացեք նաև՝ Ամերիկացի ցեղասպանագետ. Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցում է նաև Օբաման Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |