Ադրբեջանում հետապնդում են հայտնի թալիշ հասարակական գործչի զառամյալ մորը![]() 4 մայիսի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իրավապահ մարմինները հանգստյան օրերին` ապրիլի 30-ին-մայիսի 1-ին հարձակվել են հայտնի թալիշ հասարակական գործիչ Զաբիլ Մադոժի տարեց մոր վրա: Զաբիլ Մադոժը նաև Թալիշստանի ազգային հեռուստատեսության հաղորդավարն է, որի ծրագրերն, ինչպես հայտնի է, հեռարձակվում են արցախյան Շուշիից, հայտնում է voskanapat.info-ն: Հայտնվելով Ադրբեջանի Մասսալինյան շրջանի Մահմուդավար գյուղում, որտեղ բնակվում է Մադոժի զառամյալ մայրը` 90-ամյա Ֆաթիմա Աղաևան, ադրբեջանցի ոստիկաններն, առանց պատճառների բացատրության հայտարարել են, որ ծեր կինը պետք է իրենց հետ գնա ոստիկանության բաժանմունք: Սակայն կինը կտրականապես հրաժարվել է լքել իր տունը: Միջադեպին արձագանքել են տեղի բնակիչները, գյուղում վիճաբանություն էր հասունանում, որը հաջողվել է մարել միայն գյուի ավագների միջամտության շնորհիվ: Բանակցություններից հետո անկոչ հյուրերը ստիպված են եղել հեռանալ գյուղից: Թալիշներն (ինքնանվանումը՝ թալիշոն) ապրում են Ադրբեջանի հարավարևելքում և Իրանի հյուսիսային շրջաններում։ Թալիշների մայրենի լեզուն թալիշերենն է, գրական լեզուն՝ ադրբեջաներենը։ Հավատացյալները շիա մահմեդականներ են։ Իրանում Թալիշների թիվը ավելի քան 70 հզ. (1972) է: Համաձայն 1999թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի` նրանց թիվը 76.800 է, սակայն կան նաև այլ տվյալներ, որոնք ժողովրդագրական բարձր ցուցանիշ ունեցող թալիշների իրական թիվը համարում են 200.000-ից 500.000-ը։ Նույն խնդիրը բնորոշ է Իրանի թալիշներին, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են 112.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` ընդհուպ մինչև կես միլիոն թալիշներ: Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներն Ադրբեջանի ամենացավոտ և երկիրը խոցելի դարձնող հարցերից են, որոնք շարունակում են գոյություն ունենալ` ժամանակ առ ժամանակ ընդունելով դրսևորման նորանոր ձևեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |