Գերմանիայի թուրք պատգամավոր. Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը 4 մայիսի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Բունդեսթագ, երկրի խորհրդարանի նիստում ասել է, որ Գերմանիան լռում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի, ասորիների, հույների ցեղասպանության հարցում: Նա նշել է, որ եթե 1915-ի հայոց ցեղասպանությունը բացահայտվեր, հետագայում Թուրքիայում ազգային այլ փոքրամասնությունների վրա հարձակումները և ճնշումները չէին լինի. «Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը», - ասել է Օզդեմիրը, գրում է «Արևելքը»: Պատգամավորը նաև ասել է. «Թուրքական դասագրքերում պետք է գրվի ցեղասպանության մասին, երեխաների հերոսը Թալեաթ փաշան չպիտի լինի»: 2015-ին Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Նա ափոսոսանք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պատշաճ կերպով չի քննադատում 1915-1916թթ. իրագործված արյունալի հանցագործությանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |