Ադրբեջանում գրանցում են պահեստազորային զինծառայողներին![]() 4 մայիսի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զորահավաքի պետական ծառայությունը պարզաբանել է համընդհանուր զորահավաքի մասին տեղեկությունները: «Անդրադառնալով համընդհանուր զորահավաքի մասին տեղեկություններին` հայտարարում ենք, որ կանոնավոր աշխատանք է տարվում պահեստազորային զինծառայողների հետ: Այժմ տեղերում գրանցվում են պահեստազորային զինծառայողները, հստակեցումներ են արվում այս հարցում»,-ասվում է պետծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az-ը: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ եթե Ադրբեջանում համընդհանուր զորահավաք հայտարարվի, բնակչությունն այդ մասին կիրազեկվի ԶԼՄ-ների միջոցով: Հայաստանում զորահավաք չի անցկացվում: Այդ մասին մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է սկսվելու: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |