ՀՀ ԱԳՆ. Բաքվի նոր ագրեսիայի դեպքում Արցախի ճանաչման հարցը կմտնի օրակարգ 5 մայիսի 2016 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության եզրակացությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ այն է, որ որոշումը պայմանավորված է լինելու երկու հայկական պետությունների միջև բանակցությունների արդյունքով՝ հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները: Այդ մասին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԼՂՀ ճանաչման նախագծի հաստատմանը կառավարության նիստի ընթացքում: «Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել այս զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ կմտնի օրակարգ»,-ասել է Քոչարյանը, գրում է Tert.am-ը: Պատասխանելով հարցին, արդյոք Արցախի Հանրապետության ճանաչումը նշանակում է Մինսկի գործընթացի ավարտ, Շավարշ Քոչարյանն ասաց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»: Մայիսի 5-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի նախագիծը՝ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ: Օրինագծի հիմնավորման մեջ ասված է. «Սույն օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»: Կարդացեք նաև. Մոսկվան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը խելամիտ կգործեն Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |