Ամերիկյան տանկերը Վրաստանում են. Մեկնարկում է վրաց-ամերիկյան զորավարժությունը![]() 5 մայիսի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ծանր զինտեխնիկան, որը մասնակցելու է Noble Partner 2016 (Արժանի գործընկեր) համատեղ զորավարժությանն, արդեն Վրաստանում է: Ինչպես հայտնել է Վրաստանի ՊՆ-ն, M1A2 «Աբրամ» և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներն ուղևորվում են Վազիանիի զորավարժարան: Մարտական տեխնիկան բեռնվել է Բուլղարիայում, Վարնայի նավահանգստում, հետո լաստանավով հասցվել է Վրաստան: «Վրաց-ամերիկյան զորավարժությունն անցնում է Վրաստանում երկրորդ անգամ: Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ փոխգործակցությանը վրացական ստորաբաժանումների պատրաստականության բարձրացումն է»,-ասել են նախարարությունում: Զորավարժությանը կմասնակցի 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Զորավարժությունը մեկնարկում է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 26-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |