Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայությունները կախված չեն նախագահի փոփոխությունից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում գործող իշխանության ժողովրդավարական համակարգը կախված չէ նախագահի փոփոխությունից: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար Քրիստիան Էսթրոզին: Նրա խոսքերով, Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայություններն անփոփոխ են մնում արդեն մի քանի տասնամյակ: «Ուղղությունների հաջորդականությունը Ֆրանսիայի դավանած ժողովրդավարական արժեքների հիմքում է »,-ասել է Էսթրոզին: Այն հարցին, թե ում է նա սատարում պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից, Էսթրոզին ասել է, որ «իր նախընտրած թեկնածուն Ֆրանսիայի ներկայիս ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին է»: Նշենք, որ Նիկոլյա Սարկոզին դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը եւ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---