Ֆրանսիայում Հայաստանի տարին կօգնի Ֆրանսիայի հասարակությանը ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին24 փետրվարի 2007 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար, Քրիստիան Էսթրոզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Վ. Օսկանյանը հույս հայտնեց, որ այցը արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Այնուհետեւ նա անդրադարձավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմանը, ինչի կապակցությամբ ընդգծվեց ֆրանսիական կողմի ներդրումը միջոցառումների լավագույնս կազմակերպման համար: Ֆրանսիայի նախարարը համառոտ ներկայացրեց իր այցի նպատակները: Նախարարը նաեւ խոսեց ֆրանսիական հանրությանը Հայաստանի բազմադարյա մշակութային արժեքների ներկայացման կարեւորության մասին, ինչը, ըստ նրա, նպաստում է հայ ժողովրդի մասին առավել խոր պատկերացում կազմելուն: ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում ռեսուրսների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները: Զրուցակիցներն ընդհանուր գծերով անդրադարձան արտաքին քաղաքական խնդիրներին, տարածաշրջանային հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |