Եվրատեսիլ-2007 մրցույթին Հայաստանը կներկայացնի Հայկոն26 փետրվարի 2007 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ-2007 մրցույթին Հայաստանը կներկայացնի երգիչ Հայկոն «Anytime you need» երգով: Ինչպես հաղորդում է www.eurovision.am կայքը, Հայկոի թեկնածությունը Եվրատեսիլ-2007 ազգային մրցույթի արդյունքում ստացավ ինչպես ժյուրիի անդամների, այնպես էլ հեռուստադիտողի աջակցությունը: Նշենք, որ Հայկոն ճանաչվել էր Հայաստանի 2006 թվականի «լավագույն երգիչ»: Հիշեցնենք, որ 2006 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլ մրցույթին: Հանրապետությունը ներկայացնող Անդրեն, որը կատարեց «Without your love» երգը, զբաղեցրեց 8-րդ տեղը, որի շնորհիվ այս տարի Հայկոն կմասնակցի մրցույթի եզրափակչին, շրջանցելով ընտրական փուլը: Եվրատեսիլ-2007-ի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին Հելսինկիում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |