Ախալցխայի օգնությունը Արցախին՝ $12.100![]() 7 մայիսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արցախի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հաշվեհամարին Ախալցխա քաղաքի և շրջակա 15 գյուղի հայ ազգաբնակչության կողմից ուղարկվել է $12.100: Ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5.115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3.875.367.924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19.746.980 դրամ՝ փոխանցված 65 անձանց կողմից: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |