Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի քաղաքապետը մահմեդական կլինի![]() 7 մայիսի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում պատմության մեջ առաջին անգամ մահմեդական է ընտրվել` Սադիկ Հանը: Ըստ քվեարկության արդյունքների, Հանը հավաքել է քվեների 44%-ը, նրա գլխավոր մրցակից` ազնվական և միլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35%: Հանը Գոլդսմիթից ավելի շատ ձայն հավաքեց, նաև ինչպես «պահուստային» թեկնածու, ինչն ապահովեց նրա հաղթանակը: 46-ամյա Հանը աշխատավորների ընտանիքից է, պակիստանցի: Նրա հայրը 25 տարի ավտոբուս է վարել: Նրա ընտանիքը ժամանակին Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Հնդկաստանից: Նա բազմանդամ ընտանիքի, որտեղ 8 երեխա կար, 5-րդ երեխան էր: Քաղաքապետի պաշտոնում Հանը կփոխարինի պահպանողական Բորիս Ջոնսոնին, որը մնում է խորհրդարանի անդամ և Քեմերոնից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի պոտենցիալ թեկնածուներից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանին արդեն շնորհավորել են նրա պաշտոնակիցները Նյու Յորքից և Փարիզից: Հանն իրավաբան է, մասնագիտացումը` մարդու իրավունքներ: 2008-2009թ. նա զբաղեցրել է տեղական ինքնակառավարման պետնախարարի պաշտոնը, իսկ 2009-2010թթ. եղել է տրանսպորտի պետնախարար: 2013 և 2015-ին Հանը համարվել է «տարվա մարդ» Բրիտանիայի մահմեդականների շրջանում: Նրա ծրագրի հիմնական դրույթներն են բնակարանաշինությունը, սոցիալական ոլորտը, հասարակական տրանսպորտի գնաճի սանձումը, ինչպես նաև «Հիթրոու» օդանավակայանի ընդլայնման չեղարկումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |