Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը 7 մայիսի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը, որի համար այժմ Վրաստան է տեղափոխվում ամերիկյան ռազմատեխնիկա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ ծանր զինտեխնիկան, որը մասնակցելու է Noble Partner 2016 (Արժանի գործընկեր) համատեղ զորավարժությանն, արդեն Վրաստանում է: Ինչպես հայտնել է Վրաստանի ՊՆ-ն, M1A2 «Աբրամ» և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներն ուղևորվում են Վազիանիի զորավարժարան: «ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքի այսպիսի հետևողական «յուրացումը» դիտարկում ենք որպես սադրիչ քայլ, որը միտված է ռազմաքաղաքական իրավիճակի գիտակցված ապակայունացմանը Անդրկովկասում: Քիչ չեն նպաստում դրան նաև Վաշինգտոնի և նրա դաշնակիցների բացահայտ աջակցությունը Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Զորավարժությանը կմասնակցի 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա: Զորավարժությունը մեկնարկում է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 26-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |