ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել![]() 7 մայիսի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ, հայտնում է «Արցախպրես»-ը: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանը նշել է, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր: «Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդավորենք»,- ասել է Դ. Միրջանյանը և հավելել, որ տեղանքում առաջիկայում կսկսվեն ուսումնասիրության աշխատանքներ: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ հայ զինվորները ոչ միայն պաշտպանում են հող հայրենին, այլ նաև պահպանում են մեր մշակույթը: «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ Անգլիայի վարչապետին ներկայացվել է բյուջեն առանց մշակությաին ծախսերի, վերջինս ասել է. եթե մենք չենք պահպանելու մշակույթը, ինչի համար է պատերազմը»,- մեջբերել է Ս. Շահվերդյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |