Քրդերի դեմ գործողությունների հետևանքով Յուքսեքովայից 4000 մարդ գաղթել է Վան![]() 7 մայիսի 2016 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում քրդերի դեմ թուրք ուժայինների գործողությունների հետևանքով 5000 տուն է վնասվել, ավելի քան 100 հազար մարդ՝ գաղթել։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեթին Բեսին: «Քըշլա, Օրման, Մեզարլիք և Ջուբհուրրիյեթ շրջաններում մեծ ավերածություններ կան։ Ավելի քան 100 հազար մարդ գաղթել է Յուքսեքովայից։ 4000 մարդ գաղթել է Վան, 1800 ընտանիք Հաքքարիի կենտրոն է տեղափոխվել։ Շեմդինլի և Չուքուրջա շրջաններում ու գյուղերից էլ գաղթ կա»,-ասել է նա, «Ակոս»-ին հղումով գրում է Tert.am-ը։ Հաքքարիի Յուքսեքովա շրջանում գործողությունները մեկնարկել էին մարտի 13-ին և ավարտվել ապրիլի 20-ին։ Պարետային ժամը, սակայն, դեռևս չի հանվել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |