Վ.Օսկանյան. Երկքաղաքացիության ինստիտուտը ենթադրում է հավասար իրավունքներ բոլոր քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Երկքաղաքացիություն ունեցող հայերը պետք է ձայնի իրավունք ունենան ՀՀ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտագործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, երկքաղաքացիության ընդունմամբ Հայաստանում «նոր կատեգորիա» չի առաջանում, որով ոմանք ավելի շատ իրավունքներ ունեն, քան մյուսները: «Երկքաղաքացիության ինստիտուտը ենթադրում է հավասար իրավունքներ բոլոր քաղաքացիների համար: Ես այն բանի կողմնակից եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, անկախ նրանից, թե երկքաղաքացիներ են թե միայն Հայաստանի քաղաքացիներ, ձայնի իրավունք ունենան»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանը 66 «կողմ» եւ 5 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց երկքաղաքացիության մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ:
 Ուշագրավ
---