ՆԱՏՕ-ն խնդրել է Թուրքիային բացել օդային տարածքը Իրանի հետ պատերազմի դեպքում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն Թուրքիային է դիմել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում իր օդային տարածքը բացելու խնդրանքով: Խոսքը նաեւ այն մասին է, որպեսզի Թուրքիան բացի Իրանի հետ ցամաքային սահմանը, հաղորդում է CNN-Turk հեռուստաալիքը: Աղբյուրը չի հայտնել` արդյոք Թուրքիան համաձայնություն տվե՞լ է Հյուսիսատլանտյան դաշինքի դիմումին: Ըստ որոշ ԶԼՄ-ների, դրական պատասխանի հավանականությունը փոքր է, քանի որ վերջին ժամանակներս Թուրքիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը, մասնավորապես, հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանի հետ հարաբերությունները լավ են, եւ պաշտոնական Անկարան «այլեւս չի զգուշանում իսլամական հեղափոխության արտահանումից», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---