Ասատրյան. Առանց կանխավճարի բնակարան գնելու մասին ծրագիրը ներկայացվել է Կառավարություն![]() 10 մայիսի 2016 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդագրկան իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիրը ներկայացվել է կառավարություն: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այս ծրագիրը բաղկացած է հինգ ենթաբաղադրիչից, որոնցից մեկը բնակարանային ապահովության ծրագիրն է: Մասնավորապես, շրջանառվում է առանց կանխավճարի կամ չնչին կանխավճարով ընտանիքներին բնակարաններ տրամադրելու հարցը: Պատասխանելով հարցին, թե ինչ փոփոխություններ են կատարվել և ինչ տեսքով է կառավարությանը ներկայացվել ծրագիրը, նախարարն ասել է. «Մեր նախնական տարբերակում էական փոփոխություններ չեն կատարվել», մեջբերում է Panorama.am-ը: Նախագծի համաձայն՝ հնարավոր է ձեռք բերել բնարակարաններ առաջնային և երկրորդային շուկաներից մինչև 15 մլն դրամով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ տարեկան մարելով առավելագույնը 12%, որի 2% կսուբսիդավորվի պետության կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |