Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը Հայոց ցեղասպանության մասին. «Անհնար է մոռանալ անցյալի բարբարոսությունը»

PanARMENIAN.Net - Այսօր Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը գրառում է կատարել Հուշամատյանում եւ այցելել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ծանոթացել 1915 թվականի ողբերգական իրդարձությունների համառոտ պատմությանը: «Անհնար է մոռանալ անցյալի բարբարոսությունը»,-գրել է Ա.Ֆոտիգան հուշամատյանում,. հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---