«Եվրատեսիլի» ընթացքում ԼՂ դրոշը կրկին ծածանելու դեպքում Հայաստանը կորակազրկվի (Հարցում)

«Եվրատեսիլի» ընթացքում ԼՂ դրոշը կրկին  ծածանելու դեպքում Հայաստանը կորակազրկվի (Հարցում)

PanARMENIAN.Net - Եվրապական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես նախազգուշացրել է «Եվրատեսիլին» Հայաստանի պատվիրակությանը հետագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ցուցադրելուց:

Ինչպես ասվում է EBU հայտարությունում, կազմակերպությունը քննել է մայիսի 10-ին «Եվրատեսիլի» ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի հետ կապված միջադեպը, երբ Իվետա Մուկուչյանը ցուցադրեց դրոշը «կանաչ սենյակում»:

Որոշվել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Պատժամիջոցները կորոշվեն հունիսին: Բացի դրանից, EBU-ն «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ, դրոշը կրկին ցուցադրելու կամ այլ մրցույթի այլ կանոնների որևէ խախտման դեպքում Հայաստանը կորակազրկվի ընթացիկ, իսկ միգուցե և ապագա մրցույթներից:

Առաջին կիսաեզրափակչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ լրագրողներից մեկը խնդրել է Մուկուչյանին մեկնաբանել իր քայլը, ինչին ի պատասխան նա ասել է. «Մի մոռացեք՝ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և սիրտս, մտքերս ու հույզերս հայրենիքիս հետ են: Այն ամենը, ինչի մասին ուզում եմ բղավել, կոչ անում՝ սահմանին խաղաղությունն է: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Դրոշն էլ բարձրացրել եմ, որ մարդիկ կենտրոնանան այդ մտքի վրա՝ խաղաղություն ամբողջ աշխարհում»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---