ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայում սիրիացիներին հատկացվող օգնությունը. Խարդախություններ են եղել![]() 12 մայիսի 2016 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցրել է Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնություն տրամադրող մի շարք հումանիտար գործողություններ` խարդախությունների դեպքերի մասին հաղորդագրությունների պատճառով: Գործակալությունը դադարեցրել է նաև մասնավոր և իրավաբանական անձանց ֆինանսավորումը, քանի որ «զրոյական հանդուրժողականություն ունի խարդախությունների և չարաշահումների նկատմամբ, որոնք կատարվում են ամերիկացի հարկատուների միջոցների հանդեպ», Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը: Բացի այդ, կազմակերպությունը խոստանում է ամեն ինչ անել վատնված միջոցները հետ բերելու համար: «USAID-ին աշխատում է նվազեցնել վնասը հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների համար ծրագրերը շարունակելու այլընտրանքային տարբերակների որոնումներով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մայիսի 10-ին Hurriyet-ն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի վրա հղումով հայտնեց, որ USAID-իի տեսուչները կոռուպցիոն գործարքների և հումանիտար աջակցության շրջանակում բեռները Սիրիա առաքող թուրքական ընկերություններին հավելավճարումների փաստեր են հայտնաբերել: Արդյունքում որոշվեց դադարեցնել Թուրքիայի տարածքով իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը: Ապրիլի վերջին թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում`կանանց և երեխաների, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փախչում են Սիրիայի պատերազմից: Վերջին 4 ամսում 16 մարդ է սպանվել, այդ թվում 3 երեխա: Կարդացեք նաև՝ Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի համար վիզաների չեղարկման աշխատանքը Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |