Աստանան բանակցություններ կվարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցմանը միանալու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ղազախստանը բանակցություններ կվարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցմանը միանալու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մարատ Տաժինը: Ներկայումս Ղազախստանը ուսումնասիրում է այդ նախագծի տեխնիկական կողմը: Հենց այդ թեման է դարձել Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի բանակցությունների թեմաներից մեկը իր ադրբեջանցի գործընկեր Է.Մամեդյարովի հետ, որը Ղազախստանում է գտնվում աշխատանքային այցով: Է.Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է ներգրավել Ղազախստանին երկաթուղու շինարարության գործում: Հիշեցնենք, որ այդ նախագծի արժեքը կազմում է 420 մլն դոլար, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---