Հայաստանի ԿԸՀ-ն սկսել է հայտեր ստանալ նախընտրական դաշինքների գրանցման մասին27 փետրվարի 2007 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը (ղեկավար Պետրոս Մակեյան) եւ Պահպանողական կուսակցությունը (նախագահ Միքայել Հայրապետյան) Հայաստանի ԿԸՀ հայտ են ներկայացրել նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքի գրանցման մասին: «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ Սամվել Շահգալդյանը, Արտակ Սարգսյանը եւ Գագիկ Մխեյանը դարձել են ԱԼՄ մեդիա-հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության անդամներ եւ կազմել են Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակի առաջին վեցնյակը: «Օրինաց երկրից» եւս մեկ պատգամավոր Վրամ Գյուլզադյանը դիմում է ներկայացրել պատգամավորական լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Դա առիթ է տվել ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանին նկատել, որ «ՀՅԴ համար անընդունելի է «վազքը» մի կուսակցությունից մյուսը»; Դաշնակցության ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՀ Ռոբերտ Քոչարյանը եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Կուսակցություններն ու դաշինքները, ինչպես նաեւ մեծասմասնական ընտրակարգով թեկնածուները պետք է Հայաստանի ԿԸՀ եւ տարածքային հանձնաժողովներ հայտեր ներկայացնեն 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մինչեւ մարտի 3-ի ժամը 18:00-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |