Հայաստանն ու Լեհաստանը միակարծիք են հարաբերությունների խորացման անհրաժեշտության հարցում28 փետրվարի 2007 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 15 տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք փոխել են մեր երկրների քաղաքական կյանքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Նրա խոսքերով, 1989 թվականից հետո Լեհաստանը կենտրոնացրեց ուշադրությունը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վրա: «Դա բարդ շրջան էր, սակայն մենք այն բարեհաջող անցանք: Լեհաստանի դիրքորոշումն Եվրամիությունում հետեւյալն է` առաջինը, դա սեփական էներգետիկ քաղաքականությունն է եւ էներգետիկ անվտանգությունը: Երկրորդը, դա առավել սերտ համագործակցությունն է եվրակառույցների հետ Լեհաստանի քաղաքական համակարգի բարեփոխման ուղղությամբ»,-նշել է Լեհաստանի ԱԳ նախարարը:Նա նկատել է, որ Հայաստանն եւս իր պետությունն է ստեղծում եւ այստեղ եւս այժմ բարդ շրջան է: «Մեր երկրները կարողացան ռացիոնալ հիմք եւ իրավապայմանագրային հիմք կառուցել հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման համար: Երկու երկրները միասնական են այն հարցում, որ հարկավոր է խորացնել հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Ներկայումս նկատելի է ոչ մեծ, բայց մշտական աճ առեւտրի ոլորտում: Ես կնշեի նաեւ, որ մեզ միավորում է նաեւ նոր սփյուռքը ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում: Ես ի նկատի ունեմ ոչ միայն հայկական սփյուռքը, որի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում շատ մեծ է, այլ նաեւ լեհական սփյուռքը: ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում մեր սփյուռքերը բավականին հաջողությամբ են համագործակցում: Լեհական պետությունը բարեհամբույր է եւ հյուրընկալ, մեր օրենսդրությունն առավել մեղմ է, քան ԵՄ մյուս երկրներում: Սակայն դեռեւս պետության հնարավորությունները սահմանափակ են եւ մենք չենք կարող լիարժեք պայմաններ ստեղծել նորմալ կյանք ապահովելու համար: Լեհաստանում դեռեւս բարձր է գործազրկության մակարդակը: Մենք նաեւ կարեւորում ենք մշակութային կապերի զարգացումը Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ, չէ որ հենց մշակութային կապերի միջոցով է առավել դյուրին փոխըմբռնման հասնել ժողովրդների միջեւ»,-ասել է Աննա Ֆոտիգան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |