Բաքվում Ալիևի հուշարձանին գրաֆիտիի ենթադրյալ հեղինակներին մեղադրում են թմրանյութ պահելու մեջ![]() 13 մայիսի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՆԳՆ-ն տեղեկատվություն է տարածել թմրանյութերի մեծածավալ առևտրով զբաղվող անձանց ձերբակալության մասին: Այդպիսի մեղադրանք է ներկայացվել NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին, հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը: Ըստ NIDA երիտասարդական շարժման հայտարարության, այդ երիտասարդների ձերբակալության իրական պատճառն այն է, որ մայիսի լույս 10-ի գիշերը նրանք գրություն են թողել Բաքվում Հեյդարի Ալիևի հուշարձանի պատվանդանին: Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել: Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»: Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը: Ըստ Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրության, Սաբունչիի շրջանում բնակվող Բայրամ Մամեդովի մոտից առգրավվել է մոտ 3 գ հերոին: Նրա բնակարանի զննության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 1 կգ հերոին: Իսկ Նասիմինյան շրջանի բնակիչ Իբրահիմովից առգրավվել է 2,6 գ հերոին, տանը հայտնաբերվել է ավելի քան 1 կգ հերոին: Ձերբակալվածների փաստաբան Էլչին Սադիխովին թույլ չեն տվել տեսակցել պաշտպանյալների հետ: «Նրանց ստիպել են ավլել հատակը ժամանակավոր մեկուսարանում, նրանք ահաբեկված են, երբ ես բողոք հայտնեցի, ինձ վտարեցին այնտեղից` թույլ չտալով տեսակցել ձերբակալվածների հետ»,-ասել է նա, հայտնում է Turan գործակալությունը: Շրջանային դատարանի որոշմամբ Մամեդովին դատապարտել են 4 ամսվա ազատազրկման: Իսկ թմրանյութի մեծ խմբաքանակ պահելու մեղադրքնքով նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Ընթերցեք նաև. Գրաֆիտի Հեյդար Ալիևի հուշարձանին` «Ստրուկների տոնը շնորհավոր» Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |