Արծաթ և 2 բրոնզ՝ սամբոյի ԵԱ-ից![]() 14 մայիսի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Կազան քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր: 52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցել է Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվել է և արժանացել արծաթե մեդալի: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 16-ին: Ապրիլի 7-11-ը Ֆրանսիայի Թուլուզա քաղաքում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը հայ սամբիստները նվաճել են 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Հավաքականը 3-րդ թիմային տեղն է գրավել երիտասարդների թվում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |