Freedom House. Ադրբեջանում վերսկսվել են ակտիվիստների հետապնդումները![]() 14 մայիսի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Ադրբեջանում 2 երիտասարդ ակտիվիստի ձերբակալության կապակցությամբ հայտարարություն է տարածել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը: NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն և Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել են մայիսի 10-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Բաքվի դատարանը նրանց ձերբակալել է 4 ամսով, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ազատ արձակելով 24 քաղաքական ու կրոնական ակտիվիստի Ադրբեջանի իշխանությունները, կարծես, ձգտում են «ազատված բանտախցերը լցնել ազատության նոր պաշտպաններով»: Այդ մասին ասել է կազմակերպության փոխնախագահ Ռոբերտ Գերմանը, հայտնում է contact.az-ը: «Ժողովրդավարական երկրները պետք է պահանջեն, որ Ադրբեջանը հարգի հիմնական ազատություններն ու թույլ տա քաղաքացիական հասարակությանը ազատ գործել»,-ասել է Գերմանը: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստները կարծում են, որ ձերբակալության իրական պատճառը Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին հայտնված գրաֆիտին է: Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել: Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»: Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը: Ադրբեջանն անազատ երկրիր է համարվում անազատ մամուլով: Ընթերցեք նաև. Բաքվում Ալիևի հուշարձանին գրաֆիտիի ենթադրյալ հեղինակներին մեղադրում են թմրանյութ պահելու մեջ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |