The Daily Mail. Հռոմի պապի այցը ՀՀ լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև![]() 14 մայիսի 2016 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` հունիսի 24-ին Հայաստան կատարելիք այցին` նկատելով, որ այդ փաստը կշարժի Թուրքիայի զայրույթն ու լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի դիվանագիտական հարաբերություններում, հայտնում է Tert.am-ը: Պարբերականը հիշեցնում է, որ անցած տարի Հռոմի պապը հրապարակայնորեն որպես «ցեղասպանություն» էր որակել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը: «Իր եռօրյա այցի 2-րդ օրը պոնտիֆիկոսն այցելելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը, անկասկած, կրկին լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև»,-գրում է պարբերականը` հիշեցնելով, որ անցած տարի Թուրքիան նոտա էր հղել Վատիկանի դեսպանին` Ֆրանցիսկոսի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու համար: Ֆրանցիսկոս պապի այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարեց, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |