Հայաստանը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջելու հայ սպայի սպանության համար

PanARMENIAN.Net - Հայկական կողմը պատրաստ է քաղաքացիական գործ հարուցել բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման հարցով Բուդապեշտում հայ սպայի սպանության համար: Այդ մասին չորեքշաբթի Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընդտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը: Նա նշել է, որ բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման մասին նյութերը արդեն պատրաստ են, բայց քանի որ Հունգարիայում քաղաքացիական դատավարությունն ավելի բարդ եւ երկար գործընթաց է հանդիսանում, ապա անհրաժեշտ է փաստաթղթերի եւ ծախսերի հիմնավորումների մեծ ծավալ ներկայացնել: «Մենք չցանկացանք այս խնդիրը խառնել Գուրգեն Մարգարյանի սպանության հարցով գործընթացի հետ, քանի որ սա առաձին հարց է այլ դատական գործընթացում: Մենք հետեւողական կլինենք այս հարցի ներկայացման մեջ»,- ասել է Ն. Վարդանյանը: Ն. Վարդանյանի խոսքերով, հայկական կողմը մտադիր է սկզբում 8-10 մլն. ֆորինտի (մոտ $500 հազ) չափով փոխհատուցում պահանջել, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
---