ՀՅԴ Դաշնակցության համամասնական ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին

PanARMENIAN.Net - «Ազգային միասնություն» ընդդիմադիր կուսակցությունը Հայաստանի ԿԸՀ է ներկայացրել համամասնական ցուցակներով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը: Ցուցակում 72 ազգանուն է, ցուցակը գլխավորում է ԱԵ առաջնորդ Արտաշես Գեղամյանը:



«Ազգային վերածնունդ» կուսակցության (առաջնորդ` Ալբերտ Բազեյան) անդամները, հնարավոր է, կմասնակցեն Հայաստանի Ազգային կուսակցության ցուցակներով: «Մենք առաջ եւս նշել ենք, որ 5 տոկոսանոց խոչընդոտը հաղթահարել չկարողացող կուսակցությունների ինքնուրույն մասնակցությունն ընտրություններին նպատակահարմար չէ, քանի որ այդ կուսակցությունների ընտրողների ձայները կցրվեն եւ կվերագրվեն ընտրությունների արդյունքում առաջատար տեղեր գրանցած քաղաքական ուժերին»,- գտնում է նա:



Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակներում 30 տոկոսը տրադարված է կանանց: Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ ցուցակում մոտ 50 հոգի է ընդգրկվելու: Սարգսյանը նաեւ հայտնել է, որ կուսկացությունը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին` մեծամասնական ցուցակներով:



ՀՅԴ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխ-խոսնակ Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՅԴԴ-ն ավարտել է համամասնական ցուցակի պատրաստումը, որը կհրապարակվի առաջիկա օրերին: Կուսակցության ցուցակում ընդգրկված են նաեւ անկուսակցական քաղաքական գործիչներ եւ գործարարներ: Հովհաննիսյանը նաեւ հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրությունների մեծամասնական համակարգով:



Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ Միավորված աշխատանքային կուսակցությունը (ԱԱԿ) կճշտեն իրենց ցուցակների հարցը առաջիկա 2 օրերին:
 Ուշագրավ
---