Այսօր լրացավ Հրանտ Դինքի սպանության 40 օրը 1 մարտի 2007 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրացավ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 40 օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստի կարգ: Ինչպե PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուբյանը, Ստամբուլում այդ օրվա հետ կապված միջոցառումները տեղի կունենան մարտի 4-ին, մասնավորապես, «Ակոս» թերթի աշխատակիցներն ու Հրանտ Դինքի մերձավորները կայցելեն նրա գերեզմանը, իսկ այնուհետեւ Ստամբուլի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն: Հիշեցնենք, որ Հրնատ Դինքը սպանվեց հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության մոտ: Մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալեց Դինքին սպանած 17-ամյա Օգյուն Սամաստին: Ընդամենն այդ գործով ձերբակավել է 12 կասկածյալ, որոնցից 10-ը Տրաբզոն քաղաքաի բնակիչներ են: Ենթադրվում է, որ նրանք ազգայնամոլական խմբավորման անդամներ են: Հանցագործության կազմակերպման մեղադրանք է ներկայացվել նաեւ 26-ամյա Յասին Հայալին, որը Սամաստին դրամով եւ զենքով է ապահովել: Հայալի դեմ հարուցվել է եւս մեկ քրեական գործ` Նոբելյան մրցանակի մրցանակակիր Օրհան Փամուկի հասցեին հնչած սպառնալիքների կապակցությամբ, որն, ինչպես եւ Հրանտ Դինքը, քրեական պատասխանատվության է կանչվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով Հայոց ցեղասպանության հիշատակման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |