Թուրք պատգամավորն առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել![]() 16 մայիսի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարը շատ ցավագին է արձագանքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հաղթանակին Ստամբուլի «Ֆեներբախչեի» հանդեպ բասկետբոլի Եվրալիգայի եզրափակչում: Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը ներկայացնող պատգամավորն առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ես ուզում եմ, որ ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցվի»,-գրել է Թայարը Twitter-ի իր միկրոբլոգում խաղից հետո, որն ավարտվել է 101:96 հաշվով ռուսների օգտին: Ավելի ուշ նա իր սկանդալային գրառումը կատակ է անվանել: Նա ասել է, որ Ստամբուլի «Ֆեներբախչեի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հանդիպման մրցավարը կողմնակալ է եղել, ինչն ազդել է խաղի արդյունքի վրա: «Դա մեծ վրդովմունք է առաջացրել Թուրքիայում: Իմ գրառումը մթնոլորտը լիցքաթափելու փորձ էր»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պատգամավորի գրառումը բացասական արձագանք է ստացել համացանցում: Որոշ օգտատերեր բավականին կտրուկ են պատասխանել պատգամավորին, մյուսները կոչ են արել ուշադրություն դարձնել, որ Սու-24-ի խոցումից հետո Թուրքիան «կորցրեց զբոսաշրջիկներին և վնասներ է կրում»: Թայարը հայտնի է նրանով, որ 2008-ին դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման թուրք ծայրահեղ ազգայնականներին նվիրված իր գրքում քննության մանրամասներ հանրայնացնելու համար: Դատարանը սակայն ազատազրկումը փոխարինեց պայմանական կալանքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |