ՀՀԿ-ն ցանկանում է օգնել Հայաստանին առավել հստակ ձեւակերպել դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ 1 մարտի 2007 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հայերի համաշխարհային կոնգրեսը (ՀՀԿ) մտադիր է 2007 թվականի աշնանը խորհրդաժողով գումարել, նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, ցանկալի է, որ խորհրդաժողովին մասնակցեն փորձագետներ, քաղաքական գործիչներ, տարբեր հայկական կուսակցությունների ներկայացուցիչներ: «Մեր նպատակն է որքան հնարավոր է հստակ որոշել այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը եւ առավել լավ հասկանալ այն համատեքստը, որի շրջանակներում այսօր վարվում են բանակցություններն այդ հարցի շուրջ: Մենք հուսով ենք, որ դա կօգնի Հայաստանին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին ավելի հստակ ձեւակերպել սեփական դիրքորոշումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում»,-նշել է Աբրահամյանը, գրում է «Ազգ» թերթը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |