Ջրացատկորդ Լև Սարգսյանը 7-րդն է ԵԱ-ում![]() 16 մայիսի 2016 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել ջրացատկորդները: Հայաստանի հավաքականի անդամ Լև Սարգսյանը աշտարակացատկի որակավորման փուլում, հավաքելով 367.05 միավոր, զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը և մտել եզրափակիչ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Եզրափակչում հայ մարզիկը բարելավել է արդյունքները՝ վաստակելով 432.75 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Այս մրցաձևում մասնակցում էին 12 մարզիկ, իսկ հաղթող ճանաչվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թոմաս Դալեյը (570.50): 2014-ին ջրացատկի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Լև Սարգսյանը 7-րդ տեղն էր գրավել: Նա 7-րդն էր նաևՉինաստանի Նանջինգի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |