Հայաստանի ընդդիմությունը չի կարողացել ընհանուր նախընտրական դաշինք ստեղծել 1 մարտի 2007 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հաստատել է նախընտրական ցուցակը` կազմված 112 մարդուց: Առաջին եռյակի մեջ են մտել Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, երկրորդ տեղում է Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀԿ Քաղաքական խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, երրորդ տեղում է ԱԺ նախագահ, կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:Իր ցուցակն է նաեւ հրապարակել Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը: Ցուցակում 73 մարդ է: Առաջին տասնյակում են Ստեփան Դեմիրճյանը, Ալբերտ Բազեյանը, Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Զաքարյանը, Ստեփան Մինասյանը, Վարդան Մկրտչյանը, Արտակ Սարգսյանը: Հայաստանի Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը (առաջնորդ` Վազգեն Սաֆարյանը) մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ցուցակներով: Հայաստանի Ազատական-առաջադիմական կուսկացությունը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին ինքնուրույն: Կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, ՀԱԱԿ-ն մասնակցելու է ընտրություններին մեծամասնական եւ համամասնական համակարգերով: «Ազգային-դեմոկրատական միություն» կուսակցությունը (առաջնորդ` Վազգեն Մանուկյան) չի մասնակցելու ՀՀ ԱԺ ընտրություններին: Կուսկացության նախագահության նիստին որոշում է ընդունվել` չմասնակցել խորհրդարանական ընտրություններին ոչ մեծամասնական, ոչ էլ համամասնական համակարգերով: Նաեւ բացառվում է մասնակցությունը ընտրություններին` որեւէ այլ կուսակցության ցուցակներում ընդգրկվելու եղանակով: Նշենք, որ ավելի վաղ հայտարարում էին միասնական ընդդիմադիր դաշինք կազմելու մտադրության մասին, որի մեջ պետք է ընդգրկվեին «Ազգային-դեմոկրատական միություն», «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ «Հայոց Համազգային Շարժում» (ՀՀՇ) կուսակցությունները: Սակայն, ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել: Իր նիստի ժամանակ «Հանրապետություն» կուսակցությունը որոշում է ընդունել ինքնուորուն մասնակցել ընտրություններին եւ հաստատել է համամասնական ցուցակները: ՀՀՇ-ն եւս հայտարարել է ընտրություններին ինքնուրույն մասնակցելու իր մտադրության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |