Բաքու. Կոսովոն եւ Ղարաբաղը որեւէ նմանություն չունեն 1 մարտի 2007 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն Կոսովոյի ծրագիրը չի տեսնում որպես նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի դիրքորոշումը եւ նրա անձնական դիրքորոշումն այնպիսիսն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ծրագրի հնարավոր ընդունումը կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար` Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Ղազար Իբրահիմը նշել է, որ «չի կարելի համեմատել Կոսովոն ՎՈՒԱՄ տարածքի հակամարտություններին հետ: Կոսովոն եւ Լեռնային Ղարաբաղն առավել եւս չունեն որեւէ նմանություն եւ տարբեր պատմություն ունեն, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը»:Ղ. Իբրահիմը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի համար որեւէ ինքնավարությունը պետք է լինի Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում»: ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ ասել է, որ ներկա դրությամբ, հիմնական նպատակը «շրջափակման վերացումն է, ստիպված վերաբնակիչների վերադարձը իրենց վայրերը, ժողովրդագրական հավասարակշռության վերականգնումը եւ տեղական բնակիչների միջեւ նորմալ հարաբերությունների ձեւավորումը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |