Սերբիայի հարցով Միջազգային դատարանի վճիռն անհանգստություն առաջացրեց Թուրքիայում 1 մարտի 2007 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հաագայի միջազգային դատարանի որոշումը, որով սերբերի կողմից բոսնիացի մահմեդականների սպանությունը որակվում է որպես ցեղասպանություն, առաջացրել է Թուրքիայի անհանգստությանը, որտեղ ժամանակ առ ժամանակ ռաջարկներ են հնչում Հայոց ցեղասպանության մասին հայկական կողմի «մեղադրանքները» Միջազգային դատարանում դիտարկելու մասին: Hurriyet-ի մեկնաբան Օլթեր Թուրանի կիարծիքով, չնայած, որ Հաագայի դատարանը չի ճանաչել Սերբիայի ուղղակի մասնակցությունը 1992-1995 թվականներին 7000 բոսնիացի մահմեդականների ոչնչացման մեջ, այնուամենայնիվ, հաստատել է, որ դա ցեղասպանություն էր: «Այդպիսով բարձրացվեց նյութական փոխհատուցման մասին հարցը»,- գտնում է նա:«Թուրքիայի մոտ առկա միակ իրավական պաշտպանությունը այս հարցում (Հայոց ցեղասպանություն), այդ խնդրի ճանաչումն է` որպես պտմական անցյալի փաստ: Սակայն նույնսիկ դա չի կարող ապահովել Թուրքիայի համար Միջազգային դատարանի կողմից նույնատիպ որոշման ընդունում»,- գրում է Թուրանը: Թուրք մեկնաբանի կարծիքով, «նույնիսկ եթե ենթադրենք, որ Օսմանյան կայսրությունը մաքրվի ցեղասպանության մեղադրանքներից, ամեն դեպքում հարց կբարզրացվի նյութական փոխհատուցման մասին»: Ինչ վերաբերում է դատավճռի այն հատվածին, ըստ որի Սերբիան պետք է միջոցներ ձեռնարկեր ցեղասպանության կանխման համար, Թուրանը գրում է, որ «նույնը կարող է սպասել եւ Թուրքիային», գրում է Turkish Daily News-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |