Ռումինիան պատրաստ է աջակցել Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործմանը 2 մարտի 2007 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին ԱԳ փոխնախարար Արմեն Բայբույդյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Քրինա Ռոդիքա Պրունարիուին, վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Փոխնախարար Բայբուրդյանը շնորհավորեց տկն. Պրունարիուին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց պատասխանատու առաքելության իրականացման գործում: Նա իր խոսքում ընդգծեց Ռումինիայի հետ հարաբերությունների սերտացման կարեւորությունը` հատկապես ԵՄ-ին անդամակցելուց հետո, ինչպես նաեւ կարեւորեց այդ երկրի փորձը տնտեսության զարգացման ոլորտում: Տկն. Պրունարիուն հայտնեց իր երկրի պատրաստակամությունը ամեն կերպ աջակցել Հայաստանին ԵՄ հետ Գործողությունների ծրագրի շրջանակներում տարբեր նախաձեռնությունների իրագործման գործընթացում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |