Անվճար բիզնես-դասընթացներ՝ ՓՄՁ ղեկավարների համար![]() 18 մայիսի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար անվճար բիզնես-դասընթացների շարքը: Բանկի կողմից իրականացվող ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում առանցքային համարվող 5 տարբեր թեմա՝ ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը շուտով կհամալրվի նաև օգտակար այլ թեմաներով: Դասընթացները հասանելի են բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ բանկի հաճախորդ են, թե՝ ոչ: Փոքր և միջին բիզնեսի օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով Բանկ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ: Հերթական դասընթացները կանցկացվեն մայիսի 24-ից 27-ը և անվճար կլինեն բոլոր մասնակիցների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |