Ռուսաստանը համապատասխան գործողությունների կդիմի Կովկասում ԱՄՆ ՀՀՊ ռադիոլոկատոր տեղակայելու դեպքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՀՀՊ ռադիոլոկատորի հնարավոր տեղակայումը Կովկասում ոչ մի կերպ չի վնասի Ռուսաստանի պաշտպանաունակությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՌՕՈՒ գերագույն հրամանատար Վլադիմիր Միխայլովը` մեկնաբանելով ՀՀՊ ամերկյան գործակալության ղեկավար Հենրի Օբերինգի հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ-ն ցանկություն ունեն ՀՀՊ ռադիոլոկատոր տեղակայել Կովկասում ինչ-որ տեղ»:



«Թող տեղադրեն: Վերջիվերջո, դա իրենց խնդիրն է: Ցավոք, ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին խոսում են նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպես Ուկրաինան եւ մի շարք այլ երկրներ, այդ թվում մերձավոր արտասահմանի: Ռուսաստանն այդ տեղադրումներին համապատասխան պատասխան տալու համար անհրաժեշտ ամեն ինչ ունի»,- ասել է գեներալը:



Նրա կարծիքով, C-400 ռուսական համակարգերը ապահովում են անվտանգությունը, այդ թվում օդա-տիեզերական պաշտպանության տեսանկյունից: ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամամնատարը ճշտել է, որ C-400 ԶՀՀ-ն կարող է հարված հասցնել առավել քան 400 կմ հեռավորության վրա եւ ապահովում է օդային-տիեզերական պաշտպանության խնդիների լուծումը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---