Թուրքիայում զրահամեքենա է պայթեցվել. 4 զոհ կա![]() 19 մայիսի 2016 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները թուրքական զինված ուժերին պատկանող զրահամեքենա են պայթեցրել: Պաթյունի հետևանքով զոհվել են զրահամեքեյում գտնվող զինվորականներից 4-ը, ևս վեցը վիրավորվել են և տեղափոխվել Հաքքարիի զինվորական հոսպիտալ, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ռումբը պայթեցվել է զրահամեքենայի ճանապարհի այդ հատվածով անցնելու պահին: Շրջանում թուրքական անվտանգության ուժերը ավիացիայի աջակցությամբ լայնամասշտաբ գործողություններ են սկսել: Քուրդ զինյալները հարևան Իրաքի ու Սիրիայի տարածքն օգտագործում են որպես թուրք զինվորականների վրա հարձակումների նախապատրաստման բազա: Թուրքիան, իր հերթին, ռմբակոծում է ՔԱԿ ճամբարները: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |