Դեսպան. Իսրայելը չի մեկնաբանում ռազմական գործակցությունն այլ երկրների հետ![]() 19 մայիսի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն իր քաղաքականության համաձայն չի մեկնաբանում ռազմական գործակցությունն այլ երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: 2007-ին Ադրբեջանն ու Իսրայելը պայամանգիր են կնքել 1,6 մլրդ դոլարի զենքի առաքման մասին: Անօդաչու սարքերից բացի, Իսրայելն Ադրբեջան է առաքում նաև ռադարներ, հակատանկային հրթիռներ, գիշերային տեսանելիության սարքեր և ռազմական նշանակության այլ սարքավորումներ: «Իսրայելն Ադրբեջանի իսկական բարեկամն է: Մենք մեծապես կարևորում ենք հարաբերություններն Ադրբեջանի հետ»,-ասել է դեսպանը: Ավելի վաղ ՀՀ-ն իր դժգոհությունն է հայտնել Իսրայելին Ադրբեջանին զենք ծախելու վերաբերյալ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, որը նաև Իսրայում ՀՀ դեսպանն է, հանդիպել է ԱԳՆ եվրասիական բաժնի ղեկավար Դեն Օրիանի հետ և հայկական կողմի դժգոհությունն է հայտնել Ադրբեջանի սպառազինման կապակցությամբ: Բողոքը, մասնավորապես, վերաբերում էր Ադրբեջանի կամիկաձե անօդաչու սարքերի վաճառքին, որոնցից մեկը գրոհել էր հայ կամավորների ավտոբուսը` 7 մարդու մահվան պատճառ դառնալով: Ընթերցեք նաև. Իսրայելցի քաղգործիչ. Ադրբեջան դրոնների նոր խմբաքանակի առաքում է նախատեսվում Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |