Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավարը կանչվել է ԱԳՆ. Պատճառը «վիրավորական ասացվածք»-ն է![]() 19 մայիսի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Եվրամիության պատվիրակության ղեկավար, գերմանացի դիվանագետ Հանսյորգ Հաբերը կանչվել է երկրի ԱԳՆ: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել են հաղորդագրություններ այն մասին, որ Հաբերը քննադատել է փախստականների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններում Անկարայի պահվածքը, հայտնում է AFP գործակալությունը՝ դիվանագիտական շրջանակներին հղումով: Դիվանագետը, պատասխանելով հարցին` ինչպես է ընթանում Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հարցի լուծումը, հայտարարել է. «Մենք ունենք ասացվածք` սկսել ինչպես թուրք, ավարտել ինչպես գերմանացի: Այստեղ ամեն ինչ ճիշտ հակառակն է»։ Դիվանագիտական աղբյուրի տվյալների համաձայն` Թուրքիայի ԱԳՆ-ում Հաբերին հայտարարվել է, որ նրա մեկնաբանությունը «վրդովեցրել» է և միանշանակ քննադատվում է թուրքական կառավարության կողմից, Deutsche Welle-ին հղումով գրում է Tert.am-ը: Մայիսին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը: «ԵՄ-ն նահանջելու հնարավորություն չունի այն բանից հետո, երբ մենք այսքան հեռուն ենք գնացել»,-հայտարարել է Դավութօղլուն: Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |