Մայիսին ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը![]() 19 մայիսի 2016 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-26-ը Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ, ասվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում: «Մայիսի 24-26-ը Հայաստանում տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարական հատուկ համատեղ զորավարժությունը: Կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի (ոստիկանության) ստորաբաժանումները, որոնք Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Զորավարժությունը կանցնի ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում, ընթացքին կհետևի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Զորավարժության շրջանակում կմշակվեն համատեղ գործողություններն, ուղղված ահաբեկչական խմբերի գործունեության կասեցմանը, զենքի, պայթուցիկ նյութերի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների փակմանը, անձնակազմի օպերատիվ մարտական ունակությունների կատարելագործմանը: Զորավարժությանը կմասնակցեն մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ: Զորավարժության հիմնական նպատակներն են ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների, ներքին գործերի մարմինների, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների գործնական կարողությունների հղկումն ու կատարելագործումը: ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |