Հայկական կողմը համաձայն է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Ժնեւում 3 մարտի 2007 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը Ժնեւում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հիշեցնենք, որ Բաքուն եւս տվել է իր համաձայնությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հանդիպումն անցկացնել մարտի 13-14 ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Պրահայի գործընթացի» շրջանակներում: Նշենք, որ մարտի 13-ին Ժնեւում տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 4-րդ նստաշրջանը, որին ներկա կգտնվի ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նաեւ ակնկալվում է, որ նստաշրջանին կմասնակցի Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |